Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 425-ի, ավելի քան 23,2 հազար բնակիչների նկատմամբ բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման կասկածներ ունեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այժմ հիվանդանոցներից դուրս է գրվել ընդհանուր առմամբ 632 մարդ։
Չինաստանում հիվանդացածների թիվը նախորդ օրերի համեմատ աճել է 3,2 հազարով, իսկ մահացածների թիվը՝ 64-ով: Մոտ 2,8 հազար հիվանդների վիճակը գնահատվում է ծանր։ Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Ուհան քաղաքում 2019 թվականի դեկտեմբերին։ Վարակակիրներ են հայտնաբերվել ավելի քան 20 երկրում։
Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացությունը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 2․1 տոկոսը։