Աջափնյակում նոր հանք չի շահագործվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Գրառման մեջ մասնավորապես նշված է․ «Հիմնվելով հանրային լսումների արդյունքների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության եզրակացության վրա՝ որոշել եմ մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։ Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»։
Հիշեցնենք, որ «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ հունվարի 20-ին նախնական գնահատման հայտ էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ Աջափնյակ վարչական շրջանում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման համար: