Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից ապամոնտաժվում է Հալաբյան փողոցի հետիոտնային անցումի հարևանությամբ՝ մայթին տեղադրված կրպակաշարը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Քաղաքապետարանի կողմից մայթը կբարեկարգվի և կվերադարձվի հետիոտնին, իսկ կանաչ գոտին (սիզամարգը) կվերականգնվի: