ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2018 թ․ թողարկված «Երևան-2800» արծաթե հուշադրամը Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղությունը-2019» 13-րդ միջազգային մրցույթին զբաղեցրել է III տեղը՝ «Տարվա հուշադրամը» անվանակարգում։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։
Ըստ աղբյուրի՝ «Դրամների համաստեղությունը-2019» մրցույթին մասնակցելու հայտով են դիմել 33 կազմակերպություններ 22 երկրներից՝ ներկայացնելով 2018 թ․թողարկված ավելի քան 220 հուշադրամ։
Հուշադրամներն ընտրվել են՝ միջազգային ժյուրիի քվեարկությամբ: