Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ է ընտրվել 2019-2023թթ. ժամանակահատվածի համար և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ 41-րդ նստաշրջանի համար։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում։
2020թ. հունվարի 21-ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվեց Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021թթ. համար։
Կրթության միջազգային բյուրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին կատեգորիայի ինստիտուտ է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր պետություններին տրամադրում է կրթության ոլորտում մասնագիտական աջակցություն և փորձաքննություն: