Աշխատանքային գրքույկները Սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացել է: Այս մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ վերջնաժամկետը սահմանված էր մինչև 2020թ. հունվարի 1-ը:
Չնայած իրականացրած իրազեկման աշխատանքներին, այնուհանդերձ ոչ բոլոր գործատուներն են կատարել իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները Ծառայություն ներկայացնելու պարտավորությունը:
Գործընթացն ավարտին հասցնելու նպատակով՝ նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխությամբ երկարաձգել աշխատանքային գրքույկների հավաքագրման և տեսաներածման աշխատանքների ժամկետը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին և գործատուներին չհետաձգել աշխատանքային գրքույկները Ծառայություն ներկայացնելու գործընթացը: