ArmLur.am լրատվական կայքն այս պահին կիբերհարձակման (DDoS) է ենթարկվում: Այս մասին գրառում է կատարվել նշված կայքի ֆեյսբուքյան էջում:
Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Հարգելի՛ ընթերցողներ, ArmLur.am լրատվական կայքն այս պահին կիբերհարձակման (DDoS) է ենթարկվում։ Այժմ մասնագետները քայլեր են ձեռնարկում լրատվականի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»: Խմբագրությունը նաև նշում է, որ դեռ հստակ չեն կիբերհարձակման պատճառներն ու այն իրականացնողների շրջանակը:
«Արդյոք հարձակումը երկրի սահմաններից դուրս է իրականացվում, թե մեր գործունեությունը զայրացրել և դուր չի եկել ներհայաստանյան որոշ շրջանակների»,- նշված է գրառման վերջնամասում: