ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թեհրանի օդանավակայանի մոտակայքում ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռի վթարիհետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Այս մասին վարչապետը գրառում է կատարել իր Թվիթերյան միկրոբլոգում։
«Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին: Հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում այս ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։