Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների չկան։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ոչ հեռու կործանվել է ուկրաինական «Boeing 737» ինքնաթիռը։ Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Որպես ավիավթարի նախնական վարկած՝ նշվում են տեխնիկական թերությունները։
Ավելի վաղ ինքնաթիռի կործանմանն անդրադարձել էր ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն՝ իր ցավակցությունը հայտնելով զոհերի ընտանիքներին և ընկերներին: