Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էտեղեկատվություն, համաձայն Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի – Աթենք և Երևան – Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում։
Տեղեկատվության մեջ մասնավորապես ասված է․
«Եթե մինչ «Օդի տուրքի« մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություններ`
1. Փարիզի Շարլ դե Գոլ օդանավակայան, Air France
2. Լիոն, Aircompany Armenia
3. Վիեննա, Austrian airlines
4. Վարշավա, LOT
5. Աթենք, Aegean airlines
6. Բուխարեստ, Tarom Avia
7. Բրյուսել, Brussels airlines (հունվար-դեկտեմբեր ամիսներին ժամանակավորապես դադարեցված են)
ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար`
1. Փարիզ Օղլի օդանավակայան, Transavia
2. Վիեննա, Wizz air
3. Վիլնյուս, Wizz air
4. Բեռլին, Ryanair
5. Մեմինգեն (Գյումրիից), Ryanair
6. Հռոմ, Ryanair
7. Միլան, Ryanair
8. Աթենք (Գյումրիից), Ryanair
9. Սալոնիկ, Ryanair
10. Ռիգա, Air Baltic»,- նշված է գրառման մեջ։
Կոմիտեն շնորհավորել է բոլորի Ամանորը՝ մաղթելով դրական էներգիա և ուրախ ճանապարհորդություններ։