Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայկական ֆուտբոլի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էկատարել՝ շնորհավորելով բոլորին Ամանորի առթիվ:
«Իմ սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության:
Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ:
Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի և պահի վառ:
Սիրով, Հենո»: