Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև 0 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +12 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -9 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +5 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -3 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +12 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է +1-ից մինչև +17 աստիճան տաքություն, Տավուշում` -2 աստիճանից մինչև + 14 աստիճան:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության: