Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նոր վերելակների փորձարկման հետ կապված:
Նա մասնավորապես նշել է. «Այսօր և վաղը գործարկվում են բոլոր 20 նոր վերելակները՝ 10 վարչական շրջաններում»։
Նշենք, որ ավելի վաղ քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ ևս 100 վերելակներ փորձնական ծրագրով կտեղադրվեն 2020-ին։ Ակնկալվում է, որ դրան կհաջորդի վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը՝ փոխառու միջոցներով։