2020-ին Հայաստանում թեժ է լինելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
«Suitcase ճամփորդական ամսագիրը Երևանը ներառել է 2020-ի 20 լավագույն ճամփորդական ուղղությունների ցուցակում»,-ասված է հաղորդագրությանմեջ:
Նշվում է, որ Երևանում ավանդական պանդոկները, որոնք լեփ-լեցուն են տեղացիներով, մրցակցում են եվրոպական գինու բարերի հետ, խորհրդային դարաշրջանի շենքերն ունեն ժամանակակից կառուցվածքներ, իսկ նորաձևությունը տատանվում է հիփսթերից մինչև տատիկի ոճ: Ավելին, ընդգծվում է, որ Հայաստանի մայրաքաղաքը կոնտրաստների քաղաք է և ակտիվության իսկական փեթակ։
Ամսագիրը խորհուրդ է տալիս հանրապետության հրապարակի երգող շատրվանները սահմանել ելակետը, քանի որ այն քաղաքի հետ լավագույն ծանոթության սկիզբն է։
20 լավագույն ճամփորդական ուղղությունների ցուցակում առաջատարը Հարավային Ամերիկայի ջունգլիների երկիրն է՝ Գայանան, որին հաջորդում են Չիլին և Մեծ Բրիտանիան։