Այս տարվա նոյեմբեր ամսվա դրությամբ Հանրապետության տարածքում կառուցվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Համաձայն վարչապետի գրառման՝ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ․ այսինքն այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ:
«Այս տարի հիմնանորոգվել է ավելի քան 330 կիլոմետր պետական նշանակության ճանապարհ՝ այնքան, որքան 2013-17 թվականներին միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 5 տարում»,- նշել է ՀՀ վարչապետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ նախորդ տարիների համեմատ էականորեն նվազել է ճանապարհների հիմնանորոգման ինքնարժեքը։
«Եթե օրինակ 2014թ-ին 1 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգումն արժեցել է ավելի քան 200 մլն դրամ, ապա այս տարի նույն աշխատանքները բյուջեի համար արժեցել են երկուսուկես անգամ ավելի էժան՝ մոտ 80 մլն դրամ»,- ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ։