Հանրապետության տարածքում դեկտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև 0 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +14 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -8 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +11 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -2 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +14 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է +2-ից մինչև +22 աստիճան տաքություն, Տավուշում` -1 աստիճանից մինչև + 21 աստիճան:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության: