Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, 8-9-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +2 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +7 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -5 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +4 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը +1 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +8 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է +2-ից մինչև +5 աստիճան տաքություն, Տավուշում` -1 աստիճանից մինչև + 4 աստիճան:
Քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:
ԱԻՆ-ը զգուշացնում է` դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում և Արցախում սպասվում են ձյան առատ տեղումներ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։