«Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին՝ մերկասառույց»։Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը` հատկապես հրավիրելով վարորդների ուշադրությունը։
Առավոտյան ԱԻՆ փոխանցմամբ՝ Հանրապետության տարածքում կային դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ էր, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի էր:
Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում ձյուն էր տեղում։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ էր, մյուսների համար՝ բաց:
Վարորդներին խորհուրդ էր տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։