Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որով հիշեցնում է, որ 2019 թ. նոյեմբերի 25-ից բեռնարկղերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրիում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում։
Նշենք, որ մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է Երևանը, կմաքսազերծվեն Երևանում: