Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու գործադիր կոմիտեն ներկայացրին հրաժարական:
Այդ մասին այսօր կայացած ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստից հետո հայտարարեցին ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ու գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«Վերջին արդյունքից ելնելով՝ քննարկել ենք ընդհանուր ֆուտբոլի վիճակը, որի ընթացքում պարոն Վանեցյանն իր որոշումով հրաժարական է տվել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Մենք ընդունել ենք այդ հրաժարականը և պարոն Վանեցյանին շնորհակալություն ենք հայտնել համատեղ աշխատանքի համար, գնահատել ենք միասին մեր ունեցած հաջողությունները», – ասաց Ռուբեն Ռուբինյանը։
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա հերթական ժողով,և նոր նախագահի ընտրություն:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ՀՖՖ գործկոմի նիստ, որի ընթացքում քննարկվել է հայկական ֆուտբոլի վիճակը: