Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 21-22-ը` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մյուս շրջաններում՝ 3-4 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +12 աստիճանի:
Լոռիում, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -10 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +11 աստիճան տաքության:
Տավուշի մարզում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -6 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +13 աստիճան տաքության:
Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում սպասվում է -4-ից մինչև +13 աստիճան տաքություն:
Քամին հյուսիս-արևելյան է՝ 3-8 մ/վ արագության: