ԵՊՀ պատմության և Հայ բանասիրության ֆակուլտետների ուսանողներն արդեն երրորդ օրն է շարունակում են բողոքի ակցիան՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Ուսանողները նշում են որ, իրենց համար անընդունելի է Արայիկ Հարությունյանի որոշումը՝ բուհերում Հայոց լեզու, Հայ գրականության և Հայոց պատմություն առարկաների ուսուցումը պարտադիրի փոխարեն հայեցողական դարձնելը։
Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով խնդիրն այն է, որ այսօր հայկական մշակույթի վիճակն աղետալի է, հետևաբար վերջիններիս դասավանդումը պարտադիր է։
Ակցիայի մասնակիցները Պատմության և Հայ բանասիրության ֆակուլտետից երթը շարունակեցին դեպի ԵՊՀ մյուս բոլոր ֆակուլտետներ՝ ուսանողներին կոչ անելով միանալ ակցիային, այնուհետև շարժվելու են դեպի ԿԳՄՍ նախարարություն՝ շարունակելու նստացույցը։