Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը դիմում է գրել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Ռուբեն Խաչատրյանը:Նա մասնավորապես նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ, բարեկամներ, Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակայն չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները»:
Նա նշել է,որ այս 8 տարիների ընթացքում եղել են նաև ձեռքբերումներ, բարեկարգվել է կենդանաբանական այգին:՞
Ռուբեն Խաչատրյանը հույս է հայտնել, որ կենդանինների անկումների շարքը կավարտվի:
Հավելենք, որ դեռևս 2018 թվականից ժամանակ առ ժամանակ ցուցարարների խումբ է կազմվում, ովքեր պահանջում են Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։ Նրանցից շատերը հիմնականում կենդանաբանական այգու նախկին աշխատողներ էին: