ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անցել է լյարդի փոխպատվաստում ստացած Դավիթին: Այս մասին տեղեկանում ենք Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումից. «Երկիր վերադառնալուն պես, այցելեցի 8 օր առաջ լյարդի փոխպատվաստում ստացած 10-ամյա Դավիթին։ Նա և նրա հայրիկը, ով իր լյարդի մի մասը տվալ էր որդուն, իրենց լավ են զգում: Փոխպատվաստումային բժշկությունը մեր երկրում զարգանալու է»։
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում` «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել էր լյարդի փոխպատվաստում երեխային: