2019 թվականի երկրորդ եռամսյակից հետո Հայաստանում գործազրկության մակարդակն էականորեն նվազել է։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե 2018 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ՝ նվազելով 29 հազար 200 մարդով»,- ասված է Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։
Համաձայն ՀՀ վարչապետի գրառման՝ Հայաստանում այժմ գործազրկությունը կազմում է 17.7 %, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 %-ով։