Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի՝ Սիրիա ռազմական ներխուժման առնչությամբ Twitter–ի իր էջում գրառում է կատարել՝ մեջբերելով գերմանացի դրամատուրգ Բերտոլդ Բրեխտի խոսքերը։
Նա գրում է․
«Ամեն պատերազմից հետո 3 բանակ է մնում։ Մահացածների բանակը, սգացողների բանակը և թալանչիների բանակը։ Ոչ ասենք պատերազմին»։