Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը շարունակվում է բնականոն հունով: Այս մասին հայտարարել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։
Նազելի Էլբակյանի խոսքով՝ հայկական մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրը բավական հեռու է այն հատվածից, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում:
«Մեր բժիշկներն ու ականազերծողները Հալեպում շարունակում են իրենց ամենօրյա առաքելությունը, մարդասիրական խմբին այլ հանձնարարություն չի տրվել»,- նշել է Էլբակյանը։
Նազելի Էլբակյանի խոսքով՝ հայկական հումանիտար առաքելությունը Սիրիայից հետ չի կանչվելու։
«Այս պահի դրությամբ որոշումն այսպիսին է»,- ասաց կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում հոկտեմբերի 9-ին սկսել է «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը։