Սա յուրաքանչյուրի տոնն է, ով գեթ մեկ անգամ ճանապարհորդել է՝ դուրս գալով ամենօրյա ձանձրալի անցուդարձից:
Տոնի առթիվ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհավորանք է հղել.
«Զբոսաշրջության ոլորտի զարգացումն անմիջականորեն կապված է երկրի տնտեսական կայուն աճի հետ: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ զբոսաշրջության ոլորտում իրականացնում ենք հստակ պետական քաղաքականություն, որը հիմնված է Արցախի զբոսաշրջային ներուժի բացահայտման, զբոսաշրջային գրավչությունների իրացման, Արցախում զբոսաշրջության տարբեր ճյուղերի զարգացման, քաղաքային ու համաչափ տարածքային տնտեսական զարգացման տեսլականի վրա: Աշխատում ենք նաև միջազգային գործընթացներին առավել արդյունավետ ներգրավման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Արցախի՝ որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղության բացահայտմանը, ճանաչմանն ու հեղինակության բարձրացմանը:
Ոլորտում տարեցտարի արձանագրվող առաջընթացը ոգևորիչ է և թույլ է տալիս ավելի համարձակ գործել՝ առջևում ունենալով առավել բարդ խնդիրներ հաղթահարելու և առավել շոշափելի արդյունքներ գրանցելու նպատակներ:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում զբոսաշրջության ոլոտի աշխատակիցներին՝ նվիրված աշխատանքի համար և շնորհավորում եմ նրանց մասնագիտական տոնը: Մաղթում եմ մասնագիտական կատարելագործում, արդյունավետ աշխատանք, նոր ու հետաքրքիր գաղափարներ, հաջողություններ:
Թող մեր երկիրը զբոսաշրջիկների պակաս երբեք չունենա: Մենք կարող ենք զարմացնել աշխարհին մեր գողտրիկ բնությամբ, հարուստ ավանդույթնելով ու արժեքավոր մշակույթով: Ամեն ինչ դեռ առջևում է:
Շնորհավոր Զբոսաշրջության միջազգային օր»: