Հայաստանի Անկախության տոնը առաջին անգամ նշվել է Ռուսաստանի հնագույն քաղաքներից մեկում Յարոսլավլում։ Տոնական միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով հանդես է եկել ելույթով։ «Յարոսլավլի հայ համայնքին ոչ միայն հաջողվել է պահպանել ազգային ինքնությունը, այլև հաջողությամբ ինտեգրվել մարզի և քաղաքի կյանքում»,-նշել է Աննա Հակոբյանը։
Տիկին Աննա Հակոբյանը ներկայացրել է նաև իր կողմից հիմնադրված «Ժպիտների քաղաք» և «Իմ քայլը»հիմնադրամների գործունեությունը։ Այս հիմնադրամների աջակցությամբ միայն այս տարվա օգոստոսին 99 երեխայի ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, 54 հոգի ստացել են կրթաթոշակներ, իսկ Արցախում անց է կացվում աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրեր։
Յարոսլավլի տարածաշրջանային դումայի նախագահը երեկոյի ընթացքում նշել է, որ իրենք մեծ հայկական համայքն ունեն, և հայերի հետ հրաշալի ընկերական հարաբերություններ են ձևավորվել, ինչի ապացույցն են համարվում ՀՀ Անկախության 28-ամյակի և ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք էլ ավելի են նպաստում հայ-ռուսական կապերի ամրապնդմանը։