Այսօր՝ սեպտեմբերի 21-ի գիշերը, Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքում հայերի մասնակցությամբ խմբային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Фонтанка.Ру-ն գիշերը հայ և դաղստանցի ազգերի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել խմբային ծեծկռտուք, որի մասին տեղի ոստիկանությանն է հայտնվել առավոտյան ժամը 5 անց կեսի մոտակայքում։ Աղբյուրը հայտնում է նաև, որ կոնֆլիկտի ընթացքում հնչել են կրակոցներ։
Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի՝ դեռևս պաշտոնապես չբացված «Հաղթանակի պողոտա» անվանումը կրող կայարանի դիմաց: Միմյանց են բախվել երկու ազգերը ներկայացնող մոտ 16 մարդ: Ծեծկռտուքի պատճառով արձանագրվել են նաև դանակահարության դեպքեր։ Աղբյուրի տվյալներով՝ հոսպիտալիզացվել է 5 անձ։