Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, տեղի ունեցավ Ամուլսարի պահպանությանը նվիրված հերթական երթը, որը մենկարկեց ժամը 18:30 Արամ Խաչատրյանի արձանի մոտակայքից։
Քայլերթը կազմակերպել է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչները նշել են, որ աջակցություն են հայտնում ջերմուկցիներին և Ամուլսարի հանք չդառնալուն։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Ամուլսարի պահպանությունը և բնապահպանական հիմնախնդիրների լուծումը շատ կարևոր է ու հրատապ, և յուրաքանչուրի մասնակցությունը կարևոր է հանքի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։
Քայլերթի մասնակիցները նշում են, որ նպատակն է իրականացնել բնապահպանական մեծ մոբիլիզացիա և ձգտել, որպեսզի այն դառնա բազմամարդ ապակենտրոն բնապահպանական հավաք Հայաստանում:
Քայլերթն իրականացվեց Արամ Խաչատրյանի արձան-Սայաթ Նովա- Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով։
,Նշենք, որ այսօր ջերմուկցիներն ևս ի շահ Ամուլսարի պահպանության իրականացրել են դասադուլ և գործադուլ՝ նպատակ ունենալով պահպանել սարն ու շրջակա միջավայրը։