Հանրապետության տարածքում օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Երևանում օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի 38-39 աստիճանի, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օգոստոսի 14-ին դիտված առավելագույն ջերմաստիճանը 38,5-ն է, նվազագույնը՝ 10,4-ը: