Հուլիսի 18-ին՝ ժամը 04.10-04.40-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ճանապարհային ոստիկանությունը փորձել է կանգնեցնել «ԳԱԶել» մակնիշի բեռնատարին։
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ կարգազանց վարորդին կանգնեցնելու նպատակով ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները ստեղծել են արհեստական խոչընդոտ: Սակայն «ԳԱԶել»-ի վարորդը կրկին չի ենթարկվել ոստիկանների պահանջին, շարունակելով է երթևեկել հարվածել է ոստիկանական ավտոմեքենային և դիմել է փախուստի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, այնուհետև վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու շարունակել վարել մեքենան հարակից դաշտամիջյան ճանապարհով, որտեղ և հարվածելով քարերին կանգ է առել: Այնուհետև վարորդը փակել է դռները և դիմել փախուստի:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ավտոմեքենան բեռնված է եղել շուրջ 2 խմ վառելափայտով և պատկանել Տավուշի մարզից՝ 34-ամյա բնակչի:
Վարորդը կանչվել է ոստիկանություն, որտեղ էլ և նշել, որ վառելափայտը ձեռք է բերել Հաղարծին գյուղից՝ հուլիսի 17-ին։