1. Մի նայեք, թե որքան է մնացել մինչ հաջողություն: Նայեք թե որքան ճանապարհ եք անցել դրան հասնելու համար
2. Մի մտածեք այն մասին, թե ինչ կարծիք կունենան մարդիկ ձեր մասին: Վստահեք միայն մտերմներին և նրանց, ովքեր ձեզ լավ են ճանաչում
3. Մի համեմատեք ձեզ ուրիշի հետ, և մի մտածեք, թե դուք պակաս եք մնացածից: Նրանց հաջողությունը ամենևին չի խոսում ձեր անհաջողության մասին
4. Հիշեք, դուք արդեն հաղթահարել եք դժվար ժամանակները, և դա ձեզ միայն ավելի ուժեղ է դարձրել
5. Արցունքները թուլության նշան չեն Նրանք խոսում են այն մասին որ դուք ազատվում եք բացասական էներգիայից : Արցունքներից հետո աշխարհն ուրիշ տեսք ունի
6. Սխալները կյանքի մի մասն են: Դրանք չեն նշանակում որ դուք անհաջողակ եք, այլ խոսում են նրա մասին որ դուք փորձել եք: Շնորհիվ սխալների մենք գտնում ենք ճիշտ ուղիներ
7. Միշտ էլ կան մարդիկ, ովքեր պատրաստ են ձեզ օգնել. Ընկերներ, բարեկամներ և նույնիսկ հարևաններ: Դիմեք և կտեսնեք թե որքան մարդ է պատրաստ ձեզ օգնել
8. Հաճախ տանջանքները ընդգծում են մեր լավագույն գծերը. Բարություն և բարեսրտություն: Տանջանքը կարող է մեզ դարձնել ավելի լավը
9. Յուրաքանչյուր վատ զգացմունք ժամանակավոր է, դուք կհաղթահարեք այն և կդառնաք ավելի լավը
10. Դուք միայնակ չեք. Հազարավոր գրքեր, հոլովակներ և ֆիլմեր պատմում են ձեր կյանքի մասին: Այն ամենն ինչ պահանջվում է ձեզանից. գտնել դրանք: