Կիրակի երեկոյան Հայաստանում Գառնու հեթանոսական տաճարի պատմական և ճարտարապետական համալիրի տարածքում տեղի է ունեցել հայ մշակույթի երկու հայտնի գործիչների` գրող Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին նվիրված եզակի համերգ:
Համերգի շրջանակներում հնչել են Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի և այլ հայ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունների վերամշակված տարբերակները:
Մոտ 2 ժամ տևող հոբելյանական համերգը բաղկացած էր երկու մասից. Համերգի մի մասը նվիրված էր Կոմիտասին, մյուսը՝ Թումանյանին: Հեթանոսական տաճարի լուսավորված պատերը հատուկ և գեղեցիկ մթնոլորտ էին ստեղծել միջոցառման ողջ ընթացքում:
Համերգի ընթացքում ելույթ ունեցան հայտնի հայ երաժիշտներ, այդ թվում `դաշնակահար Վահան Մարտիրոսյանը, ջութակահար Նիկոլայ Մադոյանը, դուդուկի վարպետ Արտակ Ասատրյանը, երգիչներ Արամո Մարտիրոսյանը, Աքսել Դավեյանը և Սոֆիա Սայադյանը: