Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է Սևանա լճի կանաչման հիմնախնդրին և մատնանշել այն գործոնները, որոնք նպաստում են բնապահպանական նման իրավիճակի ձևավորմանը:
Ըստ Էրիկ Գրիգորյանի՝ Սևանի կանաչումը պայմանավորված է կապտականաչ ջրիմուռների աճի, ջրի սառը շերտի վնասման և կեղտաջրերի ու կոյուղաջրերի դեպի լիճ հոսքի հետ:
Էրիկ Գիրգորյանը նշել է, որ նախարարությունն անընդհատ իրականացնում է ընթացիկ մոնիտորինգ և ունի դիտակետեր և, որ գերատեսչությունը դիմել է միջազգային գործընկերներին.
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը նշել է նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Սևանա լճին կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալու համար: Ինչպես նաև նախարարությունը դիմել է Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտներ, որոնք փորձում են նմանատիպ խնդիրներ լուծել եվրոպական մայրցամաքում:
«Այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կարվի, և դրանով ավելի պարզ կդառնա, թե խնդրին ինչ լուծումներ պետք է տրվեն»,- ասել է Էրիկ Գրիգորյանը։