2019 թ․ հուլիսի 12-ին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Մեդիա դահլիճում տեղի կունենա ՈՒՀԱ-ի հայկական միջազգային լիգայի բացման պաշտոնական արարողությունը։
ՈՒՀԱ-ի հայկական տարբերակի խմբագրական խումբը կգլխավորի «Բարձրագույն լիգայի» չեմպիոն Դմիտրի Բուշուևը (ՈՒՀԱ «Վյատկա»):
«Հայկական լիգա»-ն մտադիր է հայկական թիմերին վերադարձնել ՈՒՀԱ միջազգային միության հեռուստատեսային լիգաներ։
Լիգայի ստեղծագործական-վարչական թիմը, ի դեմս փորձառու խմբագիրների, բեմադրող ռեժիսորների և վարչական մասի աշխատողների, խաղից խաղ կմեծացնի և կուժեղացնի հայկական լիգային մասնակցող թիմերի ստեղծագործական և մասնագիտական որակները: