Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հուլիսի 4-ին Ստամբուլում կայացած Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններին:
Հայ պատգամավորը շնորհավորել է Կ․ Պոլսո հայոց պատրիարքարանի տեղապահ ընտրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանին։
«Շնորհավորում են նորընտիր պատրիարքի տեղապահին, սակայն ընտրությունները սխալ են ընթացել։ Պատրիարքի տեղապահի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին Թուրքիայում ծնված հոգևորականները, կամ էլ այն հոգևորականները, որոնց հայրերը Թուրքիայի հայ քաղաքացիներ են»,- ասել է Կարո Փալյանը։
Կարո Փայլանը հիշեցրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը այդպես էլ չի պատասխանել իր այն հարցապնդմանը, թե ինչու էր պետությունը միջամտել տեղապահի ընտրություններին և մեկ շաբաթով հետաձգվել