ՀՀ գրողների միության նախկին նախագահ, արդեն լուսահոգի Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ 2008 թվականին Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հռչակվեց Գիրք նվիրելու օր:
Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև։
Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ