«Անձամբ ինձ համար սա շատ կարևոր մաս է «Ֆորսաժի» պատմության մեջ», — նշում է Վին Դիզելը – Չէ որ այս անգամ մենք ընդլայնում ենք այս աշխարհը՝ և՛ լայնությամբ, և՛ խորությամբ»։ Ընդհանուր առմամբ, այն հանգամանքը, որ Դոմինիկ Տորետոյի թիմը կրկին էկրաններին է, միանշանակ, հաճելի է։ Պանդեմիան 2020թ. ապրիլից ֆիլմի թողարկումը տեղափոխել է 2021թ.-ի մայիս։ Բայց առավելագույն արագություններով մեզ իրականությունից խլելու իր խնդիրը ֆիլմը կատարում է, իսկ 2021-ին դա ավելի արժեքավոր է և ավելի անհրաժեշտ, քան նախկինում:
Հիշեցնենք, որ ֆիլմի ֆրանշիզան սկսվել է 2001-ին երիտասարդական էքշենով՝ բոլորի ճաշակին հարիր անվնաս մրցարշավորդների թիմի մասին. երկնագույն աչքերով շիկահեր Փոլ Ուոլկերից մինչև ճաղատ Վին Դիզել (աղջիկները նույնպես տարբեր էին, բայց բոլորը ՝ գեղեցկուհիներ)։ Տարիների ընթացքում ֆիլմը վերաճեց լիարժեք մարտաֆիլմերի շարքի՝ լրտեսների, համաշխարհային մասշտաբի ոճրագործների ոչնչացման սցենարներով՝ իհարկե խախտելով ֆիզիկայի և տրամաբանության բոլոր օրենքները։ Հանդիսատեսը հիացած էր. այս պահին «Ֆորսաժները» 10-րդ հորիզոնականն են զբաղեցնում ամենահաջողակ կինոցիկլերի ցուցակում, իսկ 9 ֆիլմերը ընդհանուր առմամբ վաստակել են գրեթե 6 մլրդ դոլար: Ապագա 10-րդ և 11-րդ մասերը հայտարարվում են որպես եզրափակիչ, բայց մենք ձեզ հետ շատ լավ հասկանում ենք, որ այս շարքը նկարահանելու են այնքան ժամանակ, քանի դեռ այն գումար է բերում: