Ռոտերդամում ավարտվել է «Եվրատեսիլ 2021» մրցույթը, որի հաղթողն այս տարի Իտալիան ներկայացնող Maneskin խումբն է՝ «Zitti E Buoni» երգով:
Խումբը վաստակել է 524 միավոր, իսկ երկրորդ տեղում Ֆրանսիան է: Լավագույն եռյակում է էր նաև Շվեյցարիան, որը զբաղեցրել է 3-րդ տեղը:
«Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում էր 39 երկիր: Այդ երկրներից միայն 26-ն է եզրափակչի ուղեգիր ստացել: Այդ փուլում պրոֆեսիոնալ ժյուրիի հեռուստադիտողի քվեարկության արդյունքում որոշվեց հաղթողը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանն այս տարի չի մասնակցելու «Եվրատեսիլ»-ին: