Եվրատեսիլ-2021-ում հաղթած Måneskin խմբի մեներգիչ Դավիթ Դամիանոյին կասկածում են թմրանյութերի օգտագործման մեջ։ Մեղադրանքների համար առիթ է հանդիսացել «Եվրատեսիլ»- ի եզրափակչի դրվագը, երբ Դամիանոն խոնարհվել է այն սեղանի վրա, որի շուրջ նստած էր խումբը։
Սոցիալական ցանցերում ենթադրել են, որ երաժիշտը կոկաին է օգտագործում: Որոշ օգտատերեր հանդես են եկել Իտալիային որակազրկելու պահանջով։
Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները խնդրել են բացատրել սեղանի դրվագը։
«Ես թմրանյութ չեմ օգտագործում։ Նման բան մի ասեք։ Ոչ մի կոկաին», – պատասխանել է երաժիշտը։
Նրա խոսքով ՝ ինքը թեքվել է սեղանի վրա, քանի որ կիթառահար Թոմաս Ռաջին կոտրել է բաժակը։
Ավելի ուշ երաժիշտները սոցցանցերում պատմել են իրենց շոկի մասին ՝ թմրանյութերի օգտագործման մեղադրանքների պատճառով։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դամիանոն թմրանյութերի թեստ կհանձնի։ Այս մասին հայտնել է RFI պարբերականը ՝ վկայակոչելով մայիսի 23-ին Եվրոպական հեռարձակողների միության հայտարարությունը ։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ խումբը պահանջել է անհապաղ հանձնել թեստը մայիսի 22-ի երեկոյան, սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը չի կարողացել օպերատիվ ստուգում կազմակերպել:
Հիշեցնենք՝ Måneskin խումբը զբաղեցրել է առաջին տեղը ՝ ստանալով 524 միավոր։
#Eurovision #italy #maneskin #coke #cocaine pic.twitter.com/eYYcEhF425
— Crypt Titulaer (@Crypt_Titulaer) May 22, 2021