Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոսել է Քանյե Ուեսթի հետ իր ապահարզանի մասին: «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի նախավերջին սերիայում նա իր խոսքում նախկին ամուսնուն հաջողություն և նոր սեր է մաղթել:
Ընտանեկան շոուի դրվագը նկարահանվել է Տախո լիճ կատարած ուղևորության ժամանակ: Քիմը լաց է եղել և խոստովանել է, որ ցանկանում է սենյակում փակվել և այլևս դուրս չգալ այնտեղից:
«Ես ինձ անհաջողակ եմ զգում։ Սա արդեն երրորդ ամուսնությունն է, – ասել է Քիմը։
Քույրերի հետ զրույցում 40-ամյա մոդելը խոստովանել է, որ իրեն լավ կին չի համարում:
«Քանյեն ամեն տարի մեկնում է այլ նահանգ։ Իսկ ես պետք է նրա կողքին լինեմ, որ երեխաներին մեծացնեմ։ Բայց ես այդպես չեմ կարող։ Նա հրաշալի հայր է, նա հիանալի աշխատանք է կատարել։ Ես կարծում եմ, որ նա արժանի է մի կնոջ, որը կաջակցի իրեն յուրաքանչյուր քայլի դեպքում, ամենուր նրա հետ կլինի,ինչը ես չեմ կարող անել» պատմել է Քարդաշյանը: