85 տարեկան հասակում վախճանվել է վրացի և խորհրդային հայտնի սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի և կինոռեժիսոր, նկարիչ և քանդակագործ Ռեզո Գաբրիաձեն, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Գաբրիաձեն ծնվել է 1936 թվականի հունիսի 29-ին Վրաստանի Քութայիս քաղաքում։ Նա 35-ից ավելի ֆիլմերի սցենարների հեղինակ է եղել, այդ թվում ՝ «Միմինո», «Կին-ձա-ձա», «Արտակարգ ցուցահանդես»:
1981 թվականին Գաբրիաձեն հիմնել է Թբիլիսիի խամաճիկների թատրոնը։
Գաբրիաձեն ուներ բազմաթիվ միջազգային մրցանակներ, ԽՍՀՄ պետական մրցանակի (1989),«Նիկա», «Տրիումֆ», «Ոսկե դիմակ» (Ռուսաստան) մրցանակների դափնեկիր: Նա նաև Ֆրանսիայի Հանրապետության արվեստի և գրականության շքանշանի ասպետ էր։
Նրա ստեղծագործությունները գտնվում են բազմաթիվ հասարակական և մասնավոր հավաքածուներում ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում, Իսրայելում, Ֆրանսիայում և Ճապոնիայում: