«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանըներկայացրեց Հրանտ Մաթևոսյանի անվան մշակութային կենտրոն-թանգարանը:
Դավիթ Մաթևոսյանն այսօր նաև շրջայց կազմակերպեց «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում:
Ավելի ուշ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում, տեղի ունեցավ մշակութային կենտրոնի հայեցակարգի նախագծի շնորհանդեսը:
Նախագծի համահեղինակները ներկայացրին նաև թանգարանի և «Ահնիձոր» գրականության այգու հայեցակարգը, որը, հեղինակների կարծիքով, պետք է լրացնի թանգարանին հարող տարածքը:
Միջոցառմանը ներկա էին մի շարք մշակութային, հասարակական և քաղաքական գործիչներ: