Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում բացվել է հայ նկարիչ Նիկոլայ Կարախանի (1900-1970 թթ.) ցուցահանդեսը: Ցուցադրությունը նվիրված է նկարչի ծննդյան 120-ամյակին։
Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջը:
Ներկայացված են նկարչի 120 աշխատանքներ, դրանց թվում՝ գեղանկար և գրաֆիկական աշխատանքներ, վաղ ավանգարդի, պատերազմական և հետպատերազմական շրջանի հազվագյուտ արխիվային փաստաթղթեր:
Ցուցահանդեսն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության, ՌԴ-ում Հայաստանի դեպանության և ՌԴ-ում Ուզբեկստանի դեսպանության աջակցությամբ։
Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 1-ը: