Հոլիվուդյան դերասանուհի Մառլեն Դիտրիխի կյանքի բազմաթիվ տղամարդկանցից մեկն էլ աշխարհահռչակ գրող Ռեմարկն էր։ Նրանք հանդիպել են 1937թ. սեպտեմբերի 7-ին՝ Վենետիկի կինոփառատոնի ժամանակ: Ռեստորանում հավաքված են հոլիվուդյան հայտնի դերասաններ, դերասանուհիներ, ռեժիսորներ։ Սեղաններից մեկի մոտ նստած է բարձր ճակատով, գեղեցիկ հագնված մի տղամարդ, ով էլեգանտության և բարեկրթության իսկական մարմնացում է: Զարմանալի է, թե ինչու է նա միայնակ սրճում: Տղամարդն անմիջապես նկատեց հարևան սեղանից իրեն նայող կնոջ հայացքն ու մոտեցավ: – Մարիա Ռեմարկ,- ներկայացավ նա՝ գլուխ տալով ժամանակի ամենահայտնի դերասանուհիներից մեկին՝ Մառլեն Դիտրիխին։ Հենց այսպես էլ սկսվեց երկու տաղանդավոր մարդկանց հուզառատ սիրո պատմությունը։ Նրանց կապը երկար չտևեց, նրանք ծանոթացան 1937 թվականին,իսկ 1941 թվականին Դիտրիխը ծանոթացավ ֆրանսիացի դերասան և ռազմական հերոս Ժան Գաբենի հետ։
Նրանց հարաբերությունների հրաշալի խտացումն են նրանց նամակները, որոնցից մի հատված էլ ներկայացնում ենք այսօր․ «1937թ. Ես կարծում եմ, որ մեզ նվիրել են միմյանց ամենահարմար պահին: Մենք ցավի աստիճան սպասում էինք միմյանց: Մենք ունենք չափից ավելի մեծ անցյալ և բացարձակապես ոչ մի ապագա: Բայց մենք չէինք էլ ուզում, այնպես չէ՞: Մենք միայն հույսեր էինք փայփայում, երբեմն նույնիսկ գիշերները… Գիտես, թե դա ինչի՞ է նման՝ երբ կյանքը մաքրում է քեզ ցողով և տեղափոխում իրականության մյուս աշխարհ, չբացահայտված ծովերի՝ մոռացված երազների մոտ: Հետո մենք կրկին մոռանում ենք այդ մասին և սկսում ապրել այն բանով, ինչ կոչվում է կյանք՝ նետված տհաճությունների մեջ, մի քիչ ավելի խիզախ, մի փոքր հոգնած ու անլուրջ: Երևի մեզ իսկապես նվիրել են միմյանց և ամենահարմար պահին: Մենք ցավեցնելու աստիճան սպասում էինք միմյանց…Մառլեն»:
Նշենք, որ Մառլեն Դիտրիխը նամակագրական կապ է ունեցել նաև մեկ այլ մեծ գրողի Էռնեստ Հեմինգուեյի հետ, ում հետ նրանց նամակագրությունից հատված նախկինում հրապարակել ենք։