Այսօր Ձեզ ենք ներկայացնում «Հայֆիլմ»-ի արտադրության հայտնի «Տղամարդիկ» ֆիլմը։
Ֆիլմը պատմում է չորս ընկերներ՝ Վազգենի, Սաքոյի, Արամի և Սուրենի մասին, ովքեր Երևանում տաքսու վարորդներ են։ Արամը՝ նրանցից ամենահամեստը և ամաչկոտը, անհույս սիրահարվում է օրիորդ Կարինեին։ Տեսնելով ընկերոջ տառապանքը՝ եռյակը որոշում է անել ամեն ինչ, որ այս գեղեցկուհին ուշադրություն դարձնի Արամին։
2007 թ. Երևանում տեղադրվել է «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների հուշարձանը։ Քանդակագործն է Դավիթ Մինասյանը։ Հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում՝ Մարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։ Պատկերում է Էդմոնդ Քեոսայանի 1972 թվականին նկարահանած նույնանուն կինոնկարի հերոսներին՝ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գևորգյան) և Սաքոյին (Արմեն Այվազյան)։
Նշենք, որ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան գեղարվեստական ֆիլմերի ստուդիա է Երևանում։ Այն հիմնվել է 1923 թվականի ապրիլի 16-ին։