Այսօր Ձեզ ենք ներկայացնում «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմը
«Նյուրնբերգյան դատավարություն» ամերիկյան ֆիլմը նկարահանվել է 1961 թվականին։ Ֆիլմի հիմքում Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած տերությունների կողմից պատերազմից հետո իրականացրած դատավարություններն են, որոնք միասին հայտնի են Նյուրնբերգյան դատավարություն անվանումով։
Վերջինի ընթացքում դատարանի առաջ կանգնեցին ֆաշիստական Գերմանիայի քաղաքական, ռազմական, արդարադատության հայտնի գործիչները, ովքեր ծրագրել, իրականացրել կամ մասնակցություն էին ունեցել Հոլոքոստին և այլ պատերազմական հանցագործությունների:
Բացի պատմական անքակտելի իրականությունից, ֆիլմի սյուժեն բավականին յուրօրինակ է և հետաքրքիր։
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1948 թվականին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում։
Դատավարության ժամանակ մեղադրող կողմի գլխավոր պաշտպաններից մեկը հասկանում է, որ մեծ սխալ է գործել՝ վերցնելով նրանց պաշտպանությունը, այն բանից հետո, երբ մեղադրյալներից մեկը, չցանկանալով համագործակցել ոչ դատարանի, և ոչ էլ իր փաստաբանի հետ, բոլորի համար անսպասելի ելույթ է ունենում մեղայական խոսքով՝ ընդունելով իրենց ուղղված մեղադրանքները։
Ֆիլմը ներկայացվել է 11 Օսկարի, ստացել 2-ը, Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում մրցանակը ստացել է Մաքսիմիլիան Շելլը։ Ներկայացվել է 5 Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը՝ լավագույն դրամայի դերասան (Մաքսիմիլիան Շելլ) և լավագույն դրամայի ռեժիսոր (Սթենլի Կրամեր)։ Ընդհանուր թվով՝ ֆիլմը ստացել է 15 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 21-ի, ներառված է տարբեր կինովարկանիշային ցանկերում։