Այսօր Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է։
Կոնսանտին Օրբելյանը ծնվել է 1956 թվականի օգոստոսի 27-ի Սան Ֆրանցիսկոյում։ Հայրը հայ է, մայրը՝ ռուս։ Կոնստանտին Օրբելյանն իր դեբյուտը որպես վունդերքինդ դաշնակահար ունեցել է 11 տարեկանում՝ Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո սկսել է իր կարիերան որպես վիրտուոզ դաշնակահար, ելույթներ ունեցել խոշոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Ռուսաստանում։
2016 թվականին Կոստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար։
2004 թ. հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Օրբելյանինշնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, որը երբևէ չէր շնորհվել ոչ Ռուսաստանի քաղաքացու։ «Օպերա նյուզը» Օրբելյանին անվանել է «երգիչների երազած գործընկեր» և նշել, որ վոկալ երգացանկը նա իրականացնում է «առաջնորդ դաշնակահարի զգայունությամբ»։
«The Audio Critic» հանդեսի կարծիքով՝ «Օրբելյանն աստղ է, նրա նվագախմբի նվագն աչքի է ընկնում արտահայտման ճշգրտությամբ»: Ասվածը կատարելապես վերաբերում է ժամանակակից կամերային և սիմֆոնիկ երաժշտության, ինչպես նաև օպերային երկերի ձայնագրությունների պատկառելի հավաքածուն, այնպիսի սքանչելի երգիչների կատարմամբ, որպիսիք են Էվա Պոդլեսը, Գալինա Գորչակովան, Ռոբերտո Ալանիան, Դմիտրի Խվորոստովսկին, Ռենե Ֆլեմինգը, Սոնդրա Ռադվանովսկան. ավելի քան երեք տասնյակ ձայնասկավառակ, որ թողարկել է «Delos» ամերիկյան ֆիրման: Կոնստանտին Օրբելյանը երեք անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։
Մեծանուն մաեստրոն 2000 թվականից Ս. Պետերբուրգի արվեստի և գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է և Ս. Պետերբուրգի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր։
Հայ երաժշությաբ զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար մաեստրո Կոնստանտին Օրբելյանը պարգևատրվել է մի շարք պարգևներով ու շքանշաններով։